Հունվարի 28-ին հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կլիմայի փոփոխության խնդիրները քննարկելու նպատակով Վատիկանում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և իր բարեգործական կազմակերպության անունից նրան է փոխանցել նշանակալի գումարի չեկ կարիքավորների համար:
«Ձերդ Սրբազնություն, շնորհակալություն, որ ինձ հնարավորություն տվեցիք հանդիպել Ձեզ հետ»,- իտալերեն ասել է Լեոնարդո Դի Կապրիոն՝ Հռոմի պապի մատանին համբուրելիս: Նա Ֆրանցիսկոս պապին նվիրել է 15-րդ դարի հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի աշխատանքների գիրքը: